Նոր «Տերմինատորը կլինի «մեծահասակների» համար
Ջեյմս Քամերոնը հայտնել է, որ նոր «Տերմինատոր. Մութ ճակատագիր» ֆիլմը կստանա R վարկանիշը, այսինքն ՝ «18+»։ Նա պատմել է, որ նոր ֆիլմը «Տերմինատորի» առաջին և երկրորդ մասերի ուղղակի շարունակությունն է։
«Այն դաժան է, արագ, լարված»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է պրոդյուսերը։
Ֆիլմում իրադարձությունները զարգանում են 36 ժամվա ընթացքում, ինչը սյուժեին հաղորդում է բարձր դինամիկա։ Պատմության մանրամասները, որը ներկայացվելու է նոր «Տերմինատորում», դեռևս չի հաղորդվում։
Քամերոնն ասել է, որ ֆիլմում կենտրոնական կերպարը լինելու է Սարա Քոնները, որը կրկին խաղալու է Լինդա Հեմիլթոնը։
Հարակից հրապարակումներ`
- Շվարցենեգերը պատմել է նոր «Տերմինատորի մասին»
- Ջեյմս Քամերոնը բացահայտել է նոր «Տերմինատորի» անվանումը
- Նոր «Տերմինատոր»-ը կլինի 2019-ին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան