Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը սպառնում է լարվածության նոր փուլով
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը վտանգավոր եմ համարում, քանի որ բացի այն, որ իր մեջ շանտաժի էլեմենտներ է պարունակում, այլև ուղերձ է լարվածությունը նոր՝ առավել բարձր մակարդակ տեղափոխելու մասին»։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր, թե բանակցային գործընթացի դետալներին ծանոթանալու ՀՀ իշխանություններին տրված ժամանակ սպառվել է։
«Մենք մեր հերթին ժամանակավոր ընդմիջում էինք տվել, որպեսզի Հայաստանի նոր ղեկավարությունը ծանոթանա բանակցային գործընթացի մանրամասներին։ Անցումային այդ փուլն ավարտվել է, բանակցությունները սկկել են ինչպես երկու երկների առաջնորդների մակարդակով, այնպես էլ արտաքին գործերի նախարարների»,-ասել էր Մամեդյարովը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում փորձում էր դիրքավորվել որպես կառուցողական կողմ՝ առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումների համեմատաբար նվազումը ներկայացնելով որպես այդ երկրի՝ խնդրի խաղաղ կարգավորման քաղաքական կամքի դրսևորում։ Աակայն զուգահեռ ընթացող զարգացումները խոսում են հակառակի մասին։
«Իրականում Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է խնդրի կարգավորման լրիվ այլ՝ ռազմական տարբերակին, ինչի մասին են նաև վկայում զինված ուժերի ինտենսիվ համալրումները և հատկապես առաջնագծի ադրբեջանական հատվածումինժիներական-ամրաշինական ակտիվ աշխատանքներն ու ռազմական տեխնիկայի հագեցումը»,- հավելեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան