Ապրիլյան պատերազմի հետ կապված կան որոշ մտահոգություններ, որոնք պետք է ստուգենք. Ալեն Սիմոնյան
«Բոլորիս հայտնի է, որ ապրիլյան պատերազմի հետ կապված կան որոշ մտահոգություններ, որոնք պետք է ստուգենք, ճշտենք»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելու վարչապետի հայտարարությանը։
«Հիշու՞մ եք, նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց։ Քննիչ հանձանժողովը պետք է ստուգի, որ այդ ամենը անհետևանք չմնա, որ որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ ամեն ինչ արվել է ՊՆ կողմից, պետության կողմից, որ մեր զինվորներն ամեն ինչով ապահովված լինեն»,- ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե հանձնաժողվում բանակին վերաբերող հարցերը քննելու են հիմնականում բանակում չծառայածները, ԱԺ փոխնախագահն ասաց. «Կարծում եմ, որ կմասնակցեն պատշպանության մշտական հանձնաժողովի անդամները, կազմի հետ կապված որևիցե բան չեմ կարող ավելացնել, քանի որ դեռ չի քննարկվել, «բանակում չծառայածը» արտահայտությունը մի քիչ քիչ է պետք օգատգործել: Չգիտեմ անձամբ Գեղամը ծառայել է, թե ոչ, ես ինքս ծառայել եմ և եթե առաջարկ լինի հանձաժողովում լինել՝ ես կհամաձայնվեմ»:
Անդրադառնալով խորհրդարանում լրագրողների գործունեությունը, տեղաշարժը սահմանափակելու հետ կապված խոսակցություններին՝ նա ասաց, որ որևէ մեկը միտք չունի սահամանափակել լրագրողների գործունեությունը։
«Հնարավոր է՝ ինչ-որ ձևով համակարգվի, օրինակ՝ ես կառաջարկեմ, որ հատուկ լրագրողների համար հատկացված սրահ լինի, որտեղ բրիֆինգներ կանեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սխալ եմ համարում ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումը»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ազատության հրապարակում իշխանություններին դեղին քարտ ցույց տվեցին
- Գեղամ Մանուկյան. Առաջին անգամ հանրահավաք է հրավիրվում՝ իշխանությունների լրջանալու կոչով
- Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին