Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը
Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան և հաղորդավար Արամ MP3-ը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության պաշտոնական արարողության հանդիսավարը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին
8 մասնակիցները՝ Հայաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբերի, յուրաքանչյուրում` 4-ական թիմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա