Գատուզոն հեռացել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալիական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն չի սպասել պայմանագրի ավատին և վաղաժամ լքել է ակումբը։
«Ես հեշտությամբ չեմ կայացրել այս որոշումը։ Բայց ես գիտակցված ընտրություն եմ կատարել։ Ես «Միլանի» գլխավոր մարզիչն եմ եղել 18 ամիս։ Դա անմոռանալի է։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել էի ակումբում աշխատանքին»,- ասել է Գատուզուն։
Նա նաև հայտարարել է, որ կարող էր չխզել պայմանագիրն ակումբի հետ, բայց իր համար գումարային հարցերը «Միլանի» հետ հարաբերություններում երբեք չի եղել գլխավորը։
Վեստի.ռու-ն գրում է, որ նրա պայմանագիրը լրանում էր 2021 թվականի ամռանը։
2018/19 մրցաշրջանում 41-ամյա մասնագետի գլխավորությամբ «Միլանը» զբաղեցրել է 5-րդ տեղն ու ձեռք բերել Եվրոպա լիգային մասնակցելու իրավունք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա