Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, համապատասխան հրամանն այսօր հայտնվել է Ուկրաիյայի նախագահի կայքում։
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին։ Նրա դեմ հարուցված են քրեական գործեր։ 2015 թվականի գարնանից նա մուտք էր գործել ուկրաինական քաղաքականություն։ Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհել, նշանակել Օդեսայի նահանգապետ։ Արդեն 2016 թ. նոյեմբերին Պորոշենկոն ազատել էր Սաակաշվիլիին՝ հայտարարելով, որ նա ոչ միայն տարածաշրջանը զարգացնելու իր խոստումը չէր կատարել, նաև այդ շրջանի տնտեսական ցուցանիշներն ավելի էին վատացել։ 2017 թվականին Սաակաշվիլին զրկվել էր ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ այն ստանալու պահին կեղծ տվյալներ էր ներկայացրել։ Նրա մուտքն Ուկրաինա մինչև 2021 թվականն արգելված էր։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել իրեն ուկրաինական քաղաքացիությունը
- Ինչու է Սաակաշվիլին ցանկանում վերադառնալ Ուկրաինա
- Պուտինը խորհուրդ է տվել Սաակաշվիլուն վերադարձնել ուկրաինական անձնագիրը
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
- Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
- Ե՞րբ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա
- Ուկրաինացին պատրաստ է իր քաղաքացիությունը նվիրել Սաակշվիլիին