Հանրապետության տոնին նվիրված մշակութային միջոցառումներ
Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առիթով կազմակերպվելու են տարբեր մշակութային միջոցառումներ։ Մշակույթի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ մայիսի 28-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված «Էս էն գյուղն է» ներկայացումը: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` Ասյա Սիրեկանյանի, բեմանկարչությունը և զգեստների ձևավորումը` ժաննա Հովհաննիսյանի, դերերում՝ Միքայել Մաշուրյան, Էրիկ Գրիգորյան, Սերժիկ Սայունց, Թեհմինա Աբրահամյան, Լյուդմիլա Պետրոսյան և այլոք:
Մայիսի 28-ին ժամը 15:00-17:00-ն, Երվանդ Քոչարի թանգարանում կանցկացվեն դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի ստեղծագործական պատմությունը և արձանը՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպար, հայության լավագույն ցանկությունների ու երազանքների խորհրդանիշ», «Ե. Քոչարի ստեղծագործություններից «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ-կոթողը` որպես Ազգային պետականությունը խորհրդանշող հուշարձան»:
Մայիսի 29-ին ժամը 19:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տան փոքր կինոսրահում տեղի կունենա «Դրո» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը /ռեժիսոր` Վ. Կևորկով/:
Մայիսի 29-ին ժամը 19:00-ին, Ապարանի քաղաքային մշակույթի տանը կցուցադրվի «Թևանիկ» ֆիլմը /ռեժիսոր՝ Ջ. Ավետիսյան/:
Մայիսի 29-ին` ժամը 19:00-ին, Իջևանի մշակույթի տանը կցուցադրվի «Եթե բոլորը» ֆիլմը /ռեժիսոր` Ն. Բելյաուսկենե/:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին