Մեդվեդևը չի բացառել ԵՏՄ-ի ընդլայնումը
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց միություն է, որի կազմը կարող է ընդլայնվել: Այսպիսի կարծիք է հայտնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ԵՏՄ-ի ստեղծման 5-րդ ամյակի կապակցությամբ «Россия-24»-ին տված հարցազրույցում:
Ինչպես գրում է Tass-ը, Եվրասիական տնտեսական միության նպատակների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ռուսաստանի վարչապետը նշել է, որ կառույցի անդամ հինգ երկրները «չպետք է հետ մնան համաշխարհային օրակարգից», որը ներառում է թվային տնտեսությունը, արհեստական ինտելեկտի կիրառումը, քվանտային համակարգիչների ստեղծումը և մի շարք այլ խոշոր նախագծեր:
«Միայն այս դեպքում մեր Եվրասիական միությունը կլինի հաջողված։ Եվ մեր բոլոր երկրները, որոնք ներառված են կառույցում, իսկ մենք բաց միություն ենք, հիմա մենք նաև դիտորդ երկրներ ունենք և գուցե կազմն ընդլայնվի, կհաջողեն», - ասել է Մեդվեդևն ու հավելել, որ եթե այդպես լինի, ապա մեր երկրների քաղաքացիներն իրենց վստահ կզգան այս բուռն դարում։
Մեդվեդևը նշել է, որ ԵՏՄ-ի երկրները սովորում են այլ ինտեգրացիոն միությունների սխալներից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում