Օջալանն իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հացադուլը
Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր կողմնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը։ Օջալանը ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Թուրքիայի Իմրալը կղզու հատուկ բանտում:
Ինչպես հայտնում է Էրմենիհաբերը, քրդերի առաջնորդը հիշյալ կոչը հղել է իր փաստաբանների միջոցով: Արդեն հայտնի է, որ հացադուլը դադարեցրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Լեյլա Գյուվենը։ Վերջինս հոսպիտալացվել է ու գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հացադուլի դիմած գործիչները այդ քայլով փորձում են պայքարել Օջալանի նկատմամբ կիրառվող տոտալ մեկուսացման քաղաքականության դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 8 տարվա ընդմիջումից հետո, ի վերջո թույլատրել էր փաստաբաններին տեսակցել Օջալանին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները