Մենք միշտ պատրաստ ենք. Վալերիյ Օսիպյանը՝ վեթինգի ենթարկվելու մասին
«Շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր»,- այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ավելի վաղ արված իր այն հայտարարությանը, թե դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վարչապետի կոչին հետևած գործողությունները ինքնաբուխ ակցիա էր:
Նրա խոսքով՝ ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք, և շտապ հավաք են արել:
Դիտարկմանը, թե դա վարչապետի կոչով էր, ոստիկանապետը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի ում կողմից է: «Ազատությունների հավաքների մասին» օրենքում նշված չէ՝ վարչապետն իրավունք ունի-չունի, թե՞ դուք իրավունք չունեք: Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»։
Մեկ այլ դիտարկմանը, թե դա դիտվում է որպես ճնշում՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ, ինչը հակասում է Սահմանադրությանը, Վալերիյ Օսպիյանը նախ հարցրեց. «Որտե՞ղ եք դուք ճնշում տեսել»: Այնուհետև ասաց, որ չի կարող և ոչ էլ իրավունք կվերապահի իրեն վարչապետի գործողությունները մեկնաբանել:
Անդրադառնալով «վեթինգ» իրականացնելու վարչապետի հայտարարությանը, մասնավորապես պատասխանելով հարցին՝ մտավախություն չունի՞, որ ոստիկանությունում վեթինգ կիրականացվի, ոստիկանապետն ասաց, որ խնդիր չկա, թող իրականացնեն. «Մենք միշտ պատրաստ ենք»։
Այն դիտարկմանը, թե տարիներ շարունակ ոստիկանները բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց, «Համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ, տարիներ անցնեն և ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն և չկա մի դեպք, որով ծառայողական քննություն չլինի և կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի»:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Մինչև վեթթինգ ընդունելը, կարող էին շարժվել այն գործիքակազմով, որն այսօր ունենք
- Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե չենք ունեցել. Օսիպյան
- Փաշինյանը՝ ուղիղ եթերում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան