Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց հայ ժողովուրդը ձեռք բերեց անդառնալիորեն կորցրած թվացածը. Փաշինյան
Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 101-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, քաղաքական, հասարարական գործիչներ:
Սարդարապատի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այսօր հայ ժողովուրդը տոնում է հազարամյա պատմության ամենակարևոր իրադրաձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։
«1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը։ Դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության, 1,5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար։
«Եւ թվում էր՝ ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի հանդեպ ունեցած որևէ հավակնությունից։ Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր՝ կորցրել է անդառնալիորեն։ Ձեռք բերեց պետականություն, պետական դրոշ, զինանշան, ձեռք բերեց պետական օրնհերգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին