Վանեցյան. Եթե անհրաժեշտություն լինի, բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի
«Զանգով որոշումներ կայացնող դատավորների մասին տվյալներ ունենալու դեպքում անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման երևույթները բացառվեն»,- Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է վեթթինգի ինստիտուտի ներդրմանը, նա նշեց. «Եթե ահնրաժեշտություն լինի, բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե պետք լինի, ԱԱԾ ղեկավարը»։
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, նա պատասխանեց «Առհասարակ չունեմ»։
Պատասխանելով հարցին, թե դուք էլ քաղաքական բազմաթիվ կապեր ունեք, նախկին համակարգում եք աշխատել, վեթթինգի արդյունքում դրանք ավելի պարզ դուրս կգան ջրի երես, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չի եկել։ Կա՞ այստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել։ Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք միշտ պատրաստ ենք. Վալերիյ Օսիպյանը՝ վեթինգի ենթարկվելու մասին
- Իրավապաշտպան. Մինչև վեթթինգ ընդունելը, կարող էին շարժվել այն գործիքակազմով, որն այսօր ունենք
- Վանեցյան. Պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն
- «Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ». ԵԽ ԵՄ-ՀՀ պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան