Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է վարկանիշային մրցաշարի
Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
B ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է 2 հանդիպում՝ պարտվելով Անգլիայի (0:
2) և Շվեցարիայի (0:2) թիմերին:
Հայ վոլեյբոլիստները խմբում գրավել են երրորդ տեղը և վաստակել 48 վարկանիշային միավոր:
Նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի հավաքականը չի ժամանել մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա