Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի զարմիկը պետությունից պաշտպանություն է խնդրել
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատները պահանջում են նրա նախկին կնոջը զրկել ծնողական իրավունքներից, քանի որ նա 2015-ին հեռացել է տանից ու չի մասնակցել աղջիկների դաստիարակությանը։
Life.ru-ն գրում է, որ հարազատները դիմել են քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել աղջիկների մոր նկատմամբ, ինչպես նաև պետական պաշտպանության ներքո վերցնել վկայություն տված զարմիկին՝ գործարար Արսենին։ Ըստ աղբյուրի, նա ակտիվորեն զբաղվել է սեփական դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի «ազնիվ անունը հասարակության աչքում վերականգնելու ուղղությամբ»։
Պաշտպաններն ասել են, որ Արսենի հասցեին սպառնալիքներ են հնչում, միաժամանակ չեն հստակեցրել, թե ում կողմից։
Ավելի վաղ աղբյուրը նշել էր, որ Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը մտադիր է հասնել արարքի վերաորակավորման՝ նրանց գործողությունները գնահատելով որպես ինքնապաշտպանություն։
Հիշեցնենք, որ քույրերը՝ Քրիստինան, Անգելիան ու Մարիան իրենց հորը սպանել էին 2018-ին։ Նրանք հայտարարել էին, որ հայրն իրենց հետ դաժան է վարվել, բռնություն գործադրել, իրենց պահել ստրուկների պես։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
- Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին