Զասը վստահեցրել է, որ նշանակվելու դեպքում պաշտպանելու է ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին ընդունել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախարար Մնացականյանը շեշտել է Կազմակերպության կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին` Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան