Կանտեն «Չելսիի» հետ գնացել է Բաքու
Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն չնայած վնասվածքին, իր թիմի հետ գնացել է Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչը։
news.ru կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի վիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տալիս, բայց ենթադրվում է, որ Կանտեն չի կարող մասնակցել խաղին։
Ֆրանսիացին վնասվածք է ստացել վերջին մարզումներից մեկի ժամանակ և հեռացել թիմից։
Եվրոպա լիգայի եզրափակչում հանդիպելու են անգլիական «Չելսի» և «Արսենալ» ակումբները։
Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր թիմի հետ չի գնացել Բաքու։
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալը» Բաքվում անցկացրել է մարզումներ
- ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» որևէ աջակցություն ցույց տալ Մխիթարյանին
- «Արսենալի» երկրպագուները պահանջում են ԵԼ եզրափակիչը տեղափոխել Բաքվից
- «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- «Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
- Կլոպ. Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա