Ռամոսը չի շփվում «Ռեալի» նախագահի հետ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վերջնականապես վիճել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ news.ru-ն, հղում անելով Marca-ին, գրում է, որ այդ պատճառով իսպանացին մտադիր է լքել «Ռեալը» այս մրցաշրջանի ավարտից հետո։
Ֆուտբոլիստը վրդովված է, որ նախագահը դեռ մեղադրում է իրեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հոլանդական «Այաքսի» հետ խաղում կրած պարտության մեջ։ Սակայն 33-ամյա պաշտպանին չեն ուզում անվճար բաց թողնել այլ ակումբ։
«Ռեալի» ավագով հետաքրքրված են շատ ակումբներ, այդ թվում «Յուվենտուսը»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են