Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 21 թեկնածու
Հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրություններին 21 թեկնածու մասնակցության հայտ է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Հիմնական մրցակիցներն են գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմը:
Վերոհիշյալ կուսակցական թեկնածուներից բացի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել իսլամական ուղղվածության «Երջանկություն» կուսկացությունից (Saadet Partisi) Նեջդեթ Գյոքչընարը և սոցիալիստական-ազգայնամոլական «Հայրենիք» կուսակցությունից (Vatan Partisi) Իլքեր Յուջելը:
Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ընտրություններին կմասնակցեն անկուսակցական 17 թեկնածու:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ: Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան