Մեկ հայաստանցին մեկ ամսվա ընթացքում ուտում է ավելի քան 10.5 կգ հաց
Ազգային վիճակագրական կոմիտեն կայքում տեղադրել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2019թ. հունվար-մարտ» հրապարակումը։
Դրա՝ «Պարենային մատչելիություն» բաժնում ներկայացված վերջին թարմ տվյալները վերաբերում են 2017-ին։ Ըստ այդմ, հայաստանցիների սննդակարգում առյուծի բաժինն ընկնում է հացին։
Այսպես, 2017-ին հացի, հացամթերքի միջին ամսական սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է 10.59 կգ։ Ի դեպ, հացի սպառումը մեկ շնչի հաշվով նախորդ երեք տարիների համեմատ նվազել է։
Հաջորդ տեղում բանջարեղեն է։ Մեկ հայաստանցին ամսական միջին հաշվով սպառում է 6.24 կգ բանջարեղեն, 3.52 կգ միրգ, 1.92 կգ միս, 1.77 կգ կաթ ու մածուն, 10.55 հատ ձու, 0.19 կգ ձուկ, ձկնեղեն, 0.12 կգ կարագ։
Ի դեպ, ձկան սպառումը ամեն տարի 1 գրամով ավելանում է, կարագինը՝ նվազում։
Ընդհանուր առմամբ, 2017թ. նախորդ տարվա համեմատ 25.9%-ով նվազել են շաքարի, 10.2%-ով միրգ և հատապտղի, 7.7%-ով կարագի, 6.0%-ով հաց և հացամթերքի, 5.9%-ով բանջարեղենի, 4.7%-ով բոլոր տեսակների պանրի, 3.7%-ով բուսական յուղի, 3.0%-ով միս և մսամթերքի, 1.5%-ով կարտոֆիլի և ձվի, 1.1%-ով կաթ և մածնի մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառումները: Դրա հետ մեկտեղ 5.6%-ով աճել է ձուկ և ձկնեղենի ամսական սպառումը։
Պարենի մատչելիությունը, որը բնութագրվում է բնակչության կողմից փաստացի սպառված պարենամթերքի մակարդակով, մեծապես կախված է առկա ռեսուրսներից, այդ թվում` տնային տնտեսությունների դրամական եկամուտներից, որոնք հանդիսանում են բնակչության կենսամակարդակը գնահատող կարևորագույն ցուցանիշներ։
Հարակից հրապարակումներ`
- Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- Սննդագետ. Թանկացման հետևանքով կարմիր մսի սպառումը նվազել է
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին