Պատգամավորները խոստացան քննարկել մեր առաջարկները. Բուքմեյքերական ընկերության տնօրեն
«Պատգամավորները լսեցին մեր առաջարկները և որոշեցին դրանք քննարկել»,- այս մասին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հայտնեց «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը։
Նա նշեց, որ իրենք հանդիպել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի և օգնականի, ինչպես նաև որոշ պատգամավորների հետ։
«Խոստացել են լրացուցիչ քննարկել մեր առաջարկները և հաշվի առնել բոլոր դիտողությունները»,- ասաց նա։
Սարգիս Միքայելյանը նշեց, որ առաջարկը եղել է հետևյալը՝ հնարավորություն տալ, որ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները 1,5 տարի շահագործելուց հետո տեղափոխեն իրենց իսկ բուքմեյքերական կենտրոններ։ Մինչդեռ, ըստ նրա, «Վիճակախաղերի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է վիճակախաղերի կազմակերպման ավտոմատացված սարքավորումների գործունեությունը 10 օրվա ընթացքում դադարեցնել։
«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հայտնեց, որ հաշվի առնելով խաղամոլության հետ կապված խնդիրները, իրենք պատրաստ են զիջումների գնալ և գազալցակայաններից դուրս բերեն սարքավորումները։
Այնուհետև նա դրսում կանգնած ցուցարարներին ասաց, որ ավարտեն բողոքի ակցիան։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտան բացվեց (լրացված)
- Վարչապետը հանդիպեց բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ
- Բուքմեյքերները խեղում են հայ ընտանիքները. Միքայել Մելքումյան
- Տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք. Սամվել Ֆարմանյան
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան