Էգիլս Լևիտսն ընտրվել է Լատվիայի նախագահ
Լատվիայի Սեյմն այսօր տեղի ունեցած նիստում երկրի նախագահ է ընտրել իրավաբան Էգիլս Լևիտսին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Լատվիայում նախագահ ընտրում է խորհրդարանը։ Նախագահի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու`Լևիտսին, օմբուդսմեն Յուրիս Յանսոնը և պատգամավոր Դիձիս Շմիտսը: Սեյմի պատգամավորների մեծ մասը կողմ է եղել Լևիտսի թեկնածությանը։
Ըստ աղբյուրի՝ Լատվիայի գործող նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը որոշել է չառաջադրվել երկրորդ ժամկետի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ