«Հրապարակ». Հիմա փող չկա՞ դեղորայքի նոր խմբաքանակ գնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը, ասուլիսից անմիջապես հետո, Աննա Հակոբյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` ծանր հիվանդությամբ` աուտոիմունայով տառապող նախազորակոչային տարիքի Լևոն Դավթյանին տեսության:
Այցի ընթացքում պարզվել է, որ բուժման համար 5 կուրս բավականին թանկ դեղորայք` «Օտագամ» է անհրաժեշտ, որի մի մասը հոգացել են հարազատները, իսկ հիմա փող չկա դեղորայքի նոր խմբաքանակ գնելու համար։ «Աննա Հակոբյանը հանձնարարեց հիվանդանոցի ղեկավարությանը` ձեր կողմից առեք դեղորայքը, մենք կհայթայթենք միջոցները»:
Հիվանդանոցը շատ արագ ձեռք է բերել դեղորայքը: Ինչպե՞ս այդքան արագ ձեռք բերեցիք՝ հետաքրքրվեցինք հիվանդանոցից։ «Նորմալ ընթացակարգով, կարևորը` հիվանդը լավանա»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկացանք, որ օրվա երկրորդ կեսին գումարն արդեն փոխանցվել էր հիմնադրամի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա