Շվեդիայում պատվաստումները մնում են ընտրովի
Վերջին շրջանում տարբեր լեզուներով նյութեր հրապարակվեցին այն մասին, որ Շվեդիան արգելել է պարտադիր պատվաստումները։ Այն տարածվել էր ամերիկյան այլընտրանքային թերապիա լոբբիստական խմբի կողմից, որն իրեն անվանում է Ազգային առողջապահական ֆեդերացիա (National Health Federation):
Ըստ տարբեր աղբյուրների, Շվեդիայի կողմից պատվաստման այս արգելքը պայմանավորված է փաստով, որ այն խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ընտրել սեփական առողջության խնամքը, ինչպես նաև պատվաստումներից հետո առաջացող «լուրջ առողջական խնդիրները»։
Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, պարզել է France 24-ը՝ ներկայացնելով տարածված տեղեկության վերաբերյալ փաստեր ու հակափաստեր։
Այսպիսով, այո՛, 2017թ.-ի մարտին Շվեդիայի պառլամենտը դեմ է քվեարկել պատվաստումները պարտադիր դարձնելու նախաձեռնություններին։ Այսինքն՝ այն մինչ այդ էլ չի եղել պարտադիր։
Շվեդիայի խորհրդարանն առաջնորդվել է սոցիալական հարցերի հանձնաժողովի առաջարկություններով, որը նշում է, որ կամավոր պատվաստումների թիվը բարձր է ու կայուն, ինչպես նաև պատվաստումների նկատմամբ մարդկանց վստահությունն է բարձր։ Այնպես որ, կարիք չկա պատվաստումները դարձնել պարտադիր։
Այսօր Շվեդիայում պատվաստումները մնում են ընտրովի, սակայն խորհուրդ է տրվում այն անել։ Պետության կողմից խորհուրդ տրվող 9 պատվաստումները կատարվում են 2-ից ցածր 96 տոկոս երեխաներին։