Սիցիլիայի հարավում տները վաճառվում են մեկ եվրոյով
Սիցիլիայի հարավի Մուսոմելի ավանի իշխանություններն առաջարկում են մեկ եվրոյով տուն գնել՝ պայմանով, որ սեփականատերը շինությունը կնորոգի մեկ տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով The Sun-ին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել հարյուր լքված անշարժ գույք: Ակնկալվում է, որ մոտ ապագայում կառաջարկվի ևս 400-ը:
Ըստ աղբյուրի՝ եթե գնորդը տունը չվերանորոգի մեկ տարվա ընթացքում, նա կկորցնի մոտ 7 հազար եվրոյի չափով իր երաշխիքային ավանդը։
Մուսոմելիում բնակվում է ընդամենը 11 հազար մարդ։ Քաղաքը հայտնի է իր խոհարարական ավանդույթներով և միջնադարյան ճարտարապետությամբ: Նրա պատմական կենտրոնը հարմարավետ փողոցներով համարվում է Իտալիայի ամենահին կենտրոններից մեկը: