Բենզինի շուկա մտնելու է ևս մեկ խաղացող. Տիգրան Ավինյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ հաճախ կառավարությունն ու տարբեր մարմիններն իրար հակասող փաստեր են ներկայացնում։
«Առաջին վերաբերում է բենզինի շուկային։ Վերջերս Փաստերի ստուգման հարթակը ինֆորմացիա էր տեղադրել՝ վերլուծելով կառավարության և ՊԵԿ ներկայացրած զեկույցները, համաձայն որի՝ կառավարության զեկույցում նշված է, որ բենզինի շուկայում մոնոպոլիստական դիրքը 49 %-ից հասել է 29%-ի, իսկ, ըստ ՊԵԿ-ի զեկույցի, տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ 52.6%-ից դարձել է 58.2%-ի։ Մյուսը վերաբերում է դեմոգրաֆիական իրավիճակին։ Մեզ մոտ մահացությունը քիչ է, քան ծնելիությունը, այսինքն՝ բնակչության թիվը պետք է ավելացած լիներ։ Սակայն Վիճակագրական կոմիտեն պնդում է, որ ՀՀ-ում բնակչության թիվն առաջին եռամյսակում նվազել է 7200-ով։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե որ ինֆորմացիան է ավելի վստահելի և ինչու կա նման անհամապատասխանություն»,- ասաց պատգամավորը։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տրգրան Ավինյանը։ Նա նշեց, որ այս պահին կդժվարանա պատասխանել նրա ներկայացրած հարցերին, քանի որ ձեռքի տակ չկան համապատասխան թվեր։ Միաժամանակ փոխվարչապետն ասաց, որ նման խնդիր կա՝ կապված վիճակագրության հավաքագրման հետ։
«Շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների մոտ տարբեր վիճակագրություն է հավաքագրվում, ինչը կապված է մեթոդաբանության հետ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է բենզինի շուկային, Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ շուկայում մինչև մեկ տարվա ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. «Ենթադրում ենք, որ ևս մեկ խաղացող է մտնելու բենզինի շուկա և դա իր հետևից կբերի գերիշխող դիրքերի թուլացման»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում