Ուկրաինացի երգչուհին ստեղծում է «կանանց կուսակցություն»
Ուկրաինացի երգչուհի Օլգա Պոլյակովան հայտարարել է, որ ստեղծում է առաջին «կանանց կուսակցությունը», որով նախատեսում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ուկրաինայում հերթական ընտրությունները հոկտեմբերին էին, սակայն նախագահ Զելենսկին պաշտոնը ստանձնեուց հետո հրամանագիր էր ստորագրել Ռադայի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հունիսի 21-ին նշանակել արտահերթ ընտրություններ։
«Այժմ կսկսվի քարոզարշավը։ Ես հոգնել եմ քվեարկել պաստառով ինչ-որ տղամարդու օգտին, որի մասին ոչինչ չգիտեմ։ Հասկանո՞ւմ եք։ Միլիոնավոր մարդիկ շատ են ցանկանում անձամբ իմանալ մարդկանց, որոնց օգտին նրանք քվեարկելու են։ Այդ պատճառով ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սկսում են ձևավորել կուսակցություն, որը կպատասխանի այդ հարցին։ Եվ դա կլինի Ուկրաինայում կանանց առաջին կուսակցությունը»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Պոլյակովան
Երգչուհին ավելացրել է, որ այս հայտարարությունը կատակ չէ և իր թիմին անհրաժեշտ են կանայք։