Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում առաջին աշխատարանի մասնակիցները ներկայացրին դասընթացի արդյունքները
Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում անցկացվող Reinforcement Learning-ի աշխատարանի մասնակիցները հայտնի Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարի ղեկավարմամբ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի արդյունքները:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Reinforcement Learning-ն արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:
Աշխատարանի ավարտին ուսանողները սովորել են համակարգչային խաղերի համար գրել ալգորիթմներ և ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:
«Կարծում եմ, Թումոն հիանալի գաղափար է։ Երբ ես դպրոցական էի, չգիտեի, թե ինչ եմ ուզում և շատ բաներ ինձ համար հասանելի չէին։ Իսկ Թումոյում աշակերտները տարբեր ոլորտներ են ուսումնասիրում առանց որևէ ճնշման և ընտրում են այն ոլորտը, որն իրենց իսկապես հաճելի է։ Նաև շատ զարմանալի է, թե ինչ հեշտությամբ են այս երեխաները սովորում Python-ի կամ TensorFlow-ի նման բարդ բաները, որոնք համալսարաններում են դասավանդվում։ Ես ինքս էլ Python և մեքենայական ուսուցում ուսումնասիրել եմ համալսարանում», - նշել է Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:
«Միշտ հաճելի է տեսնել երիտասարդների հաջողությունները և համոզվել, որ նրանք նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում և կարողանում են դրանք կիրառել։ Մենք ուրախ ենք մասնակից լինել այս նախագծին և երջանիկ ենք այստեղ տեսնել այս հիանալի փորձագետին, ով երիտասարդներին կփոխանցի ժամանակակից և առաջատար ընկերությունում աշխատելու փորձը, կոգեշնչի ու կհուշի, ինչպես կարելի է հաջողության հասնել այսօրվա թվային աշխարհում», - նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը
- Beeline-ն անցկացնում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիա
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը
- Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց աճուրդը
- «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ
- Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան