Ալբերտ Երկրորդը ԴՆԹ թեստ է հանձնել
Բելգիական գահից հրաժարված Ալբերտ Երկրորդը ԴՆԹ թեստ է հանձնել` կատարելով դատարանի մայիսի 16-ի որոշումը։ Թեստի միջոցով պետք է պարզվի, արդյոք նա Դելֆինա Բոելի հայրն է, որն ավելի քան 10 տարի պայքարում է հայրության թեստի համար։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Դելֆինան ծնվել է 1968 թվականին։ Դելֆինա Բոելն իմացել է մոր սիրավեպի մասին, երբ 18 տարեկան է եղել, մինչև այդ նրա հայրն էր համարվում բարոնուհու ամուսինը՝ խոշոր արդյունաբերող Ժակ Բոելը։ Վերջինս արդեն ապացուցել է, որ Դելֆինան իր դուստրը չէ և զրկել է նրան ժառանգությունից։
ԴՆԹ-ի արդյունքները գաղտնի կմնան Ալբերտ Երկրորդից, նաև դատական գործի բոլոր մասնակիցներից մինչև թագավորի փաստաբանի ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելը. վիճարկվում է դատարանի որոշման օրինականությունը, որով պարտադրվել էր Ալբերտ Երկրորդին հանձնել այդ թեստը։