
Բաքվում ոստիկանությունը կանգնեցնում է Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին
Բաքվի ոստիկանությունը կանգնեցրել է «Արսենալի» երկու երկրպագուների, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներ՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչին ընդառաջ։
Ինչպես գրում է The Mirror-ը, Մխիթարյանը «Արսենալի» հետ չի մեկնել Բաքու՝ իր հայրենի Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական լարվածության պատճառով։
Բաքվի փողոցներով քայլող «Արսենալի» երկու երկրպագուներին մոտենում են ոստիկանները, ինչ-որ բան ասում ու հեռանում։
.#Mkhitaryan #Arsenal #EuropaLeague #Baku #Chelsea #aubameyang pic.twitter.com/a1CIuXOo9L
— sntv (@sntvstory) May 28, 2019