Լիտվան պահանջում է վերանայել «Եվրատեսիլի» արդյունքները
Լիտվայի հանրային հեռարձակողը մտադիր է դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը «Եվատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի ժամանակ Իտալիայից ստացված ձայների հաշվարկի պարզաբանման համար, որն ազդել է այդ երկրի եզրափակիչ դուրս գալու վրա։ riafan.ru կայքը, հղում անելով Sputnik Լիտվային, գրում է, որ Լիտվայի ներկայացուցչին մեկ միավոր չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար։ Լիտվան զբաղեցրել է 11-րդ տեղը՝ զիջելով Դանիային։
Բայց պարզվել է, որ իտալական հեռարձակող RAI- ի կողմից հրապարակված արդյունքները չեն համընկնում պաշտոնականի հետ. իտալացի հեռուստադիտողը մեկ միավոր ավելի է տվել Լիտվայի ներկայացուցչին։ Դա նշանակում է, որ նա կարող էր հայտնվել եզրափակչում։
LRT մտադիր է պաշտոնապես դիմել EBU-ին՝ խնդրելով պարզաբանել իտալացի հեռուստադիտողի քվեարկության արդյունքը։ Լիտվայի ներկայացուցիչը, հեռարձակողի տվյալներով, իրավունք ունի ֆինանսական փոխհատուցում պահանջել։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կայացել է մայիսի 14-18-ը։ Մասնակցել է 41 երկրի ներկայացուցիչ, հաղթել է Նիդեռլանդները։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը չէր անցել եզրափակիչ։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
- «Եվրատեսիլի» հաղթողը խախտել է մրցույթի գլխավոր կանոնը
- Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան