Դատախազություն. Միհրան Պողոսյանի հանձնման վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է
Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Նման հայտարարությամբ է հանդես եկալ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՌԴ իշխանությունները բավարարել են Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը. Հարվա՞ծ է ՀՀ իմիջին
- «Ժամանակ». Մտադիր չեն հանձնել Միհրան Պողոսյանին
- Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը. Գլխավոր դատախազ
- Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
- ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
- Միհրան Պողոսյանի գրասենյակ. ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի առանձնատուն
- Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին