Ադրբեջանի իմիջային ծախսերն այս անգամ ջուրը գցեց Հենրիխ Մխիթարյանը
«Ադրբեջանը փաստացի միշտ մեծ գումարներ է ծախսում իր միջազգային իմիջը՝ որպես տոլերանդ, բազմազգ, աշխարհի համար բավականին ընկալելի և ժողովրդավար երկիր ստեղծելու համար։ Բայց գտնվում է հայերի հետ կապված մի միջադեպ, որը ջուրն է գցում այդ իմիջային ծախսերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ այս անգամ այդ միջադեպը կապված էր «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ա. Էլիբեգովայի կարծիքով, Մխիթարյանը իրավացի էր, որ չմեկնեց Բաքու։
Ադրբեջանագետը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մխիթարյանը պետք է գնար Բաքու ու չգնաց։
«Ադրբեջանն այս անգամ ավելի ճկուն էր. Մխիթարյանը կա սև ցուցակում, մուտքն արգելված է, բայց դե լավ, եթե գալիս է, թող գա։ Այսինքն հասկանալի է, որ Ադրբեջանի սև ցուցակը միացնովի- անջատովի է, երբ որ պետք է կամ պետք չի»,- ասաց նա։
Ա. Էլիբեգովան ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երկրպագուները, որոնք լինելով տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ունենալով հայկական արմատներ կամ հայկական ազգանուն, ադրբեջանական վիզա չեն ստացել ու չեն կարողացել գնալ Բաքու։
«Սա ներկայացնում է Ադրբեջանում հայատյացության խորն արմատները։ Այստեղ հակված չեմ մտածել, որ այդ մարդիկ էին Ադրբեջանի համար գլխացավանք, որ կարող էին լինել լրտեսներ կամ վտանգ ներկայացնել, հակված եմ մտածել, որ Ադրբեջանի իշխանություններն որոշեցին, որ չեն կարողանալու Բաքվում ապահովել այդ մարդկանց անվտանգությունն իրենց հասարակ քաղաքացիներից, առհասարակ փակել այդ թեման, որպեսզի տգեղ միջադեպերի ականատես չդառնանք»,- ասաց նա։
Ադրբեջանագետի խոսքով, այս իրավիճակում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, նույնիսկ թաքնված պաշարները վեր հանվեցին։
«Ինչո՞ւ թաքնված։ Վերջին տարվա ընթացքում բանակցային գործընթացի շրջանակում Ադրբեջանն ու Հայաստանն անընդհատ շեշտում են, որ պատրաստ են և պետք է հասարակություններին պատրաստել խաղաղության, իջեցնել իրար հանդեպ ագրեսիվ դրսևորումների քանակը։ Ադրբեջանը պարբերաբար պաշտոնական մակարդակով խոսում է, որ աշխատում են այդ ուղղությամբ, առաջընթաց ունեն, բայց բավարար է Հենրիխ Մխիթարյանի այց Բաքու, որ ցույց տրվի, որ դա բացարձակ սուտ է, Ադրբեջանը որևէ կերպ խաղաղությանը և խաղաղասիրական ծրագրերի կամ երկխոսության չի պատրաստվում, այլ պատրաստվում է պատերազմի»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց, որ Ադրբեջանում վերջին տարիների ընթացքում ռազմական ոլորտում որևէ բան չի փոխվել մոտեցումների, ռազմավարության առումով։
«Ինչպես եղել է, շարունակում է մարտական պատրաստությունը, զենքի գնումները։ Ըստ էության, եթե ռազմատենչ հռետորաբանության մի փոքր դադար կար, այդ դադարն արդեն ավարտվել է»,- նշեց նա։
Փորձագետն ասաց, որ փետրվարից սկսած ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ են հնչում, մասշտաբային զորավարժությունները կրկնվում են նույն հաճախությամբ, ինչ եղել է։
«Ռազմական առումով Ադրբեջանը պատրաստվել է ու շարունակում է պատրաստվել պատերազմի Հայաստանի հետ՝ ներառյալ Արցախը»,- ասաց Կ. Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում ոստիկանությունը կանգնեցնում է Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին
- ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» որևէ աջակցություն ցույց տալ Մխիթարյանին
- Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
- Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
- Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին
- Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան