Որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ. Արթուր Վաղարշյան
Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Արթուր Վաղարշյանն անդրադարձավ իր առաջադրման հետ կապված հարցադրումներին։
«Առաջադրմանս հետ կապված սատանայական գործարքներ են պատկերացնում, քաղաքական ուժերի հետ կապ։ Ես պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում, որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ, քաղաքական խարդավանքների մեջ չեմ մտել, առաջադրման որոշումը կայացրել եմ անցած տարի։ Այս պրոցեսին մասնակցում եմ անցած տարվանից, երբ որ առաջին թեկնածուի ընտրության ձախողումից հետո հանրապետության նախագահը հայտարարեց մրցույթ, հեռուստատեսությամբ լսեցի և այդ հեղափոխական ռոմանտիկ շրջանում՝ հունիսին որոշեցի մասնակցել մրցույթին։ Ուզում եմ ասել՝ այս պրոցեսի մեջ եմ արդեն մեկ տարի, դա հանկարծակի կամ ինչ-որ մեկի դրդմամբ որոշում չէր, այն ես եմ կայացրել։ Ես ոլորտում մասնագետ եմ, այդ աշխատանքը կարող եմ անել, համոզված եղեք, եթե զգայի, որ չեմ կարող անել, իմ թեկնածությունը երբեք չէիր առաջադրի»,- ասաց թեկնածուն։
Նրա խոսքով, առաջադրվել է, հույսը դնելով իր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու մարդային հատկանիշների վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին