ՍԴ թեկնածուն դատական համակարգը 100-ից 60 բալ է գնահատում
Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը թեկնածու Արթուր Վաղարշյանից հետաքրքրվեց, թե դատական համակարգի հետ կապված ինչ գնահատական ունի։
«Վերցնենք 100 բալանոց համակարգ, եթե տալիս եք զրո բալ, ուրեմն բացարձակ զերծ է կոռուպցիայից, եթե 100 բալ, ուրեմն բացարձակ կոռումպացված է»,- հարցրեց պատգամավորը։
Թեկնածուն պատասխանեց, որ դատական համակարգը կգնահատի 60 բալով։
«Բայց այսօրվա չափանիշներով գուցե ավելի շատ, որովհետև չեմ ենթադրում, որ այս իշխանության պայմաններում մարդիկ աշխատում են հին ոճով։ Կարծում եմ՝ աշխատում են այնպես, ինչպիսի պահանջ ներկայացնում են իշխանությունները, կամ ինչպիսին է հասարակական, քաղաքական մթնոլորտն այդ երկրում։ Տարիներ առաջ գուցե մի քիչ ցածր էր, բայց չէի ասի, որ հիմա նույնչափ վատ է»,- նշեց Վաղարշյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում վեթթինգի ինստիտուտին։
«Ես համաձայն եմ վեթթինգի այն տարբերակին, որը բխում է մեր Սահմանադրությունից և միջազգային մեր պարտավորություններից»,- ասաց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ. Արթուր Վաղարշյան
- Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
- Նախագահն ԱԺ-ին Վահե Գրիգորյանի թեկնածությունը չի ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին