«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր…». Արսենալի երկրպագուները շարունակում են նյարդայնացնել Բաքվին
Երևանի ժամանակով 23:00-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում մեկնարկելու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը։ Այն, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու անհետևանք չի մնացել։
Երկրպագուները մի քանի օր է տարբեր ձևերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Նախ տարածվեց տեսանութ, որտեղ երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներով շրջում են Բաքվի փողոցներով, ապա համացանցի հիթ դարձավ տեսանյութը, որտեղ նրանք Բաքվում շրջելիս երգում են.«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր…այժմ Բաքվում ենք, որպեսզի տուն վերադարձնենք Եվրոպայի գավաթը»։
(We’ve been to Qarabag and everywhere,
Shagged brasses in Cologne,
And now we’re off to Baku, To Bring Europa home!»։
Անգլիայի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ինստագրամի էջի, «սթորիներում» նկարներ էր տարածել, որոնցից մեկում ֆուտբոլիստներն են՝ շրջանաձև կանգնած, ըստ, ամենայնի նախավարժանքի ժամանակ։ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում, որ ֆուտբոլիստները քոչարի են պարում՝ Մխիթարյանի համար։
Նկարն արվել է Բաքվի Օլիմպիկ ստադիոնում նախօրեին։ ԶԼՄ-ներում տարածված նկարում առկա է նաև գրառում «Քոչարի Բաքվում՝ Մխիթարյանի համար»։ Այժմ սակայն այս գրառումը ֆուտբոլիստի ինստագրամում չկա։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բաքվում ավելի շատ «Արսենալի» երկրպագուներ կան, քան «Չելսիի»: Նշենք, որ երկրպագուները, որոնք լինելով տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ունենալով հայկական արմատներ կամ հայկական ազգանուն, ադրբեջանական վիզա չէին ստացել ու չէին կարողացել մեկնել Բաքու։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ասել էր, որ սա ներկայացնում է Ադրբեջանում հայատյացության խորն արմատները. «Այստեղ հակված չեմ մտածել, որ այդ մարդիկ էին Ադրբեջանի համար գլխացավանք, որ կարող էին լինել լրտեսներ կամ վտանգ ներկայացնել, հակված եմ մտածել, որ Ադրբեջանի իշխանություններն որոշեցին, որ չեն կարողանալու Բաքվում ապահովել այդ մարդկանց անվտանգությունն իրենց հասարակ քաղաքացիներից, առհասարակ փակել այդ թեման, որպեսզի տգեղ միջադեպերի ականատես չդառնանք»։
.#Mkhitaryan #Arsenal #EuropaLeague #Baku #Chelsea #aubameyang pic.twitter.com/a1CIuXOo9L
— sntv (@sntvstory) May 28, 2019
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իմիջային ծախսերն այս անգամ ջուրը գցեց Հենրիխ Մխիթարյանը
- Բաքվում ոստիկանությունը կանգնեցնում է Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին
- ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» որևէ աջակցություն ցույց տալ Մխիթարյանին
- Հենրիխը գիտի ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան
- Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին