Գևորգ Դանիելյանը դիմել է ԱԺ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը դիմել է Ազգային Ժողով։
«Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար:
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում»,-մանրամասնել է Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով, Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանը ԲԴԽ-ն կանդրադառնա մայիսի 30-ին կայանալիք նիստում:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը. ԲԴԽ-ն գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը
- ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Գևորգ Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին