Էդգար Ստեփանյանը վարկանիշային միավորներ է հավաքել Տուլայի Գրան պրիում
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մասնակցել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող վարկանիշային Գրան պրիին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սկրեչ մրցաձևի եզրափակիչում Ստեփանյանը գրավել է 6-րդ տեղը։ Նա եզրափակիչի ուղեգիր է նվաճել առաջին տեղով։ Մրցաշարին մասնակցել են ուժեղագույն հեծանվորդները, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։
Տուլայում հայ հեծանվորդը մայիսի 28-ին ուժերը փորձել է նաև օմնիումում՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-3-ը Էդգար Ստեփանյանը վարկանիշային մրցաշարի կմասնակցի նաև Մոսկվայում, իսկ հունիսի 5-7–ը հանդես կգա Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք «Գրան պրիում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա