Գործադուլից հետո Լուվրը բացվել է
Աշխարհում ամենահայտնի թանգարաններից մեկը՝ փարիզյան Լուվրը, այսօր առավոտյան բացվել է անձնակազմի գործադուլից հետո, որը դժգոհ է աշխատանքային պայմաններից։ Ռիա նովոստին գրում է, որ թանգարանը փակվել էր երկուշաբթի, քանի որ աշխատակիցները բողոքել էին այցելուների չափազանց մեծ հոսքից, որից «Լուվրը խեղդվում է»։
«Այսօր Լուվրը բաց է։ Միայն նրանք, ովքեր արդեն գնել են տոմսեր այս կամ այն ժամի համար, կարող են մտնել թանգարան»,- նշված է Լուվրի Թվիթերում։
Ավելի վաղ թանգարանի աշխատակիցները գործադուլ էին սկսել։ Նրանց դուր չի գալիս աշխատանքային պայմանները, երբ այցելուները շատ են լինում։ Նշվում է, որ այդ դեպքերում թանգարանում օդը քիչ է լինում և շատ շոգ, այդ իսկ պատճառով էլ աշխատակիցները սկսել են բողոքել։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրը փակվել է այցելուների մեծ հոսքի պատճառով
- Լուվրի թանգարանում 100 տարիների պատմության մեջ առաջին անգամ մարդիկ են գիշերել
- Լուվրում Դա Վինչիի ցուցահանդեսի մուտքը կսահմանափակեն
- Լուվրը գերազանցել է այցելությունների սեփական ռեկորդը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան