Բաքվում «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուները ծեծկռտուք են սարքել
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է տեղեկատվությունը, որ Բաքվում Եվրապա լիգայի եզրափակիչ խաղին ընդառաջ «Չելսիի» և «Արսենալի» երկրպագուների միջև ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ռուս։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է երկու երկրպագու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս մեկ երկպագուի օգնություն են ցուցաբերել հենց տեղում։ Նա եղել է ռուս Զաուր Մամեդովը։ Հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել, նա օգնության համար չի դիմել դեսպանություն։
Նշենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է այսօր։
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալը» Բաքվում անցկացրել է մարզումներ
- ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» որևէ աջակցություն ցույց տալ Մխիթարյանին
- «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա