Ռոբերտ Քոչարյան. Ես տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու
«Գիտե՞ք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ֆիզիկական իմաստով, բայց ոչ մի բանտ քո մտքի ու կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, և հակառակը մի լուրջ շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու»,-իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի և Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դիմելով ներկաներին, նա նշել է՝ ուրախ է, քանի որ տեսնում է՝ այդ պայքարը մենակ չի մղելու։
«Կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որոնց հետ առաջ շարժվելու և նոր հաղթանակներ ունենալու պարտադիր, ուղղակի մի ճանապարհ է լինելու»,-ասել է Ռոբերտ Քոչարյանն ու շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար, մաղթել նրանց առողջություն ու կամք։
ՀՀ երկրորդ նախագահն անկեղծացել է՝ մեկ տարի առաջ չէր հավատում, որ դեռ այսքան անելիքներ կան։
«Պայքարելու ենք միասին։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ սա ասել այս հիանալի օրը՝ մեր Առաջին Հանրապետության հռչակման օրը։ Գրեթե պատահական ստացվեց, որ այս հանդիպումը կայացավ այսօր, բայց այն իր մեջ ունի շատ հետաքրքրիր խորհուրդ»,-նկատել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան