Նախարարը Ծարավ աղբյուրում դպրոց կառուցելու հետ կապված դեռ կոնկրետ ասելիք չունի
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանաի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց Ծարավ աղբյուր թաղամասում դպրոց չունենալու խնդրի մասին։
«Ինչ պետք է անել, որպեսզի այդ թաղամասին ապահովենք դպրոցով»,- դիմելով Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ հարցրեց պատգամավորը:
«Ծարավ աղբյուրում պետք է կառուցվեր դպրոց, հետագայում այդ դպրոցի համար նախատեսված տարածքը այլ կազմակերպության է տրվել։ Մենք ներկայում քննարկում ենք կապիտալ ներդրումների լուրջ ծրագրեր, որովհետև բյուջեում լրացուցիչ եկամուտներ են առաջացել դրամական ռեսուրսներ են առաջացել և քննարկում ենք՝ որտեղ են դրանք ներդրվելու։ Ներդրման տեղերից մեկը նաև դպրոցի և դպրոցական տեղերի կարիք ուենցող թաղամասերում կապիտալ շինարարությունն է»,- ասաց նա։
Նախարարը հավելեց, որ այս պահին որևէ կոնկրետ բան Ծարավ աղբյուրի հետ կապված չի ասել, բայց իրենք դիտարկում են հարցը։