Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Ի գիտություն առաջին դասարան գնալ պատրաստվող երեխաների ծնողների՝ հայտարարում է ԿԳ նախարարությունը։
«Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես շարունակ:
Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում»,-մանրամասնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարը՝ Չեխովի դպրոցի տնօրենին. Ինչո՞ւ եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում
- ԿԳՆ-ն ունքը սարքելու տեղը աչքը հանեց