Հունգարիայի կենդանաբանական այգում սպիտակ առյուծի ձագ է ծնվել
Հունգարիայի կենդանաբանական այգիներից մեկում այցելուներին առաջին անգամ ցույց են տվել սպիտակ առյուծի ձագի, որը ծնվել է մայիսի 15-ին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Առյուծի ձագին անվանել են Սոնյա։ Ըստ աղբյուրի՝ առյուծը կշռել է մեկ ու կես կիլոգրամ, հիմա` երկու անգամ ավելի։
Սպիտակ առյուծները չեն համարվում ալբինոս, քանի որ վերջիններիս աչքերն ունեն նորմալ պիգմենտացիա։ Սպիտակ առյուծների գույնը պայմանավորված է գենետիկ մուտացիայով:
Նշվում է, որ այսօր ամբողջ աշխարհում կա մոտ 300 սպիտակ առյուծ, որից միայն 11-ն է ապրում վայրի բնության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան