Կորխի եկեղեցու վերականգնման գործը դատարանում է
Ախալքալաքի շրջանային դատարանում քննվում է Կորխ գյուղի բնակիչ Յուրիկ Ծառուկյանի կողմից վարչական իրավախախտման գործը, որը մեղադրվում է Կորխի մշակութային ժառանգության հուշարձանի ապօրինի վերականգնման մեջ: Jnews- ի հաղորդմամբ, գործը քննվում է «Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 88-րդ հոդվածի առաջին մասով, որը ֆիզիկական անձանց համար նախատեսում է 5000 լարի տուգանք:
Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Յուրիկ Ծառուկյանին մեղադրում է Կորխ գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի՝ XIX դարի եկեղեցում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ սկսելու մեջ:
Յուրիկ Ծառուկյանը իրեն մեղավոր չի համարում: Նրա փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը նամակը գրել է բոլոր գյուղացիների անունից և չի մասնակցել որևւէ գործողության: Փաստաբանը նաև ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Վազգեն Տեր-Միրզախանյանը նախկինում ներկայացրել էր նմանատիպ նամակ և խնդրանք՝ եկեղեցու վերականգնման համար, և Յուրիկ Ծառուկյանը բացի դրանից ուրիշ ոչինչ չի արել:
Այս փուլում դատարանը որոշում չի կայացրել: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 13-ին, ժամը 13:00-ին:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին, արձագանքել է՝ նախազգուշացնելով, այնուհետև տուգանելով Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված էին Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան