Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է բրիտանական Բելմարշ բանտի բժշկական բաժանմունք, կազմակերպությունը լուրջ անհանգստություն է հայտնել նրա առողջության հետ կապված։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, WikiLeaks-ից նշում են, որ Ասանժի առողջությունը զգալիորեն վատացել է յոթ տարի Էկվադորի դեսպանատանը անցկացնելու ընթացքում՝ «մարդու հիմնարար իրավունքների հետ անհամատեղելի» պայմաններում։ Ասանժի փաստաբանի խոսքով, նրա առողջական վիճակն անցած ուրբաթ այնպիսին էր, որ «նրա հետ անհնար էր նորմալ խոսել»։
«Յոթ շաբաթ բանտում նրա առողջական վիճակն ավելի է վատացել, նա շատ է նիհարել։ Բանտի ղեկավարության որոշումը՝ տեղափոխվել նրան բժշկական բաժանմունք, խոսում է ինքն իրեն»,- հայտնել են կազմակերպությունից։
Ասանժի գործով դատական նիստը կայանալու է այսօր։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
- Լոդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ կալանքի
- ՄԱԿ-ում պատմել են Ասանժի իրավունքների խախտման մասին
- WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
- Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակի
- Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան