ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի թեկնածուները չեն խոսում հեռանկարային ծրագրերից
ԵՊՀ-ում ընթացող հոգաբարձուների խորհրդի նիստին ելույթ ունեցավ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու առաջարկած ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը՝ նախ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին։
«Ինձ համար շատ ցավալի է, որ իմ անունը կապում են հեղափոխության կամ հակահեղափոխության հետ, ես տարիներ շարունակ աշխատել, ծառայել եմ կրթությանն ու գիտությանը։ Բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, որ շարունակ ցուցադրվում է կայքերով, թե ինչպես եմ ես դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է համալսարանի հետ կապված բարեփոխումների իր ծրագրին ասաց. «Ինձ համար միքիչ անլուրջ է այս պահին խոսել հեռանկարային ծրագրերի մասին։ Ես այս նույն ամբիոնից երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների մասին, հիմա ես չեմ ուզում կրկնել մի բան, որը գուցե հնարավորություն չունենամ կամ ցանկություն էլ չունենամ իրականացնելու։ Երբ որ կլինի ռեկտորի ընտրություն, անպայման կներկայացնեմ ծրագիր, որը կքննարկեք, կամ կհաստատեք, կամ՝ ոչ»։
Նրա ելույթին հաջորդեց մյուս թեկնածու իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի ելույթը, ով նույնպես հեռանկարային ծրագրերի մասին խոսելը վաղ համարեց։
«Իսկ կարճաժամկետ ծրագրերի հետ կապված կարող եմ ասել, որ առաջին խնդիրը ԺՊ լինելու ժամանակշրջանում համալսրանաի բնականոն գործունեության ապահովումն է։ Գտնում եմ՝ ԺՊ-ի վրա իրավական տեսանկյունից պետք է պարտավորություն դնել բավարար պայմաններ ապահովել հետագայում ռեկտորի ընտրությունների կազմակերպման համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Տեսանյութ է, դրա ի՞նչն է ստահոդ». Մարուքյանն արձագանքում է
- Պաշտոնապես դադարեցվեցին Արամ Սիմոնյանի լիազորությունները
- Եթե գիտի պարոն Մարուքյանը, ով է ընտրվելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանենք. Հովհաննիսյան
- ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կընտրեն
- ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել