«Տեսանյութ է, դրա ի՞նչն է ստահոդ». Մարուքյանն արձագանքում է
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին ուղղված ելույթին։
«Ես ուզում եմ տեղեկացնել թե ինչ եմ արել։ Ես այս ամբիոնը չեմ օգտագործե, բայց այս ամբիոնը ոնց որ հակառակ օգտագործվում է։ Իմ ֆեյսբուքյան պատի վրա կիսվել եմ հեղափոխության ժամանակ Փաշինյանի մուտքը ԵՊՀ և որ մի մարդ, սպիտակ մազերով, որն այս ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու է, թույլ չի տալիս որ ներս մտնեն, թույլ չի տալիս որ լրագրողները մտնեն, և Փաշինյանի հետ բանավեճի մեջ է մտնում, որտեղ Փաշինյանը ներկայանում է որպես պատգամավոր։ Կիսվել եմ, որ իշխանություններն այս մարդուն ուզում են դարձնել ռեկտորի ժամանակովր պաշտոնակատար, որ ասում եմ, որ այդ մարդը այդքան «վատն» էր, հիմա լավը, հեղափոխակա՞ն է դարձել, հա՞։ Սա է, տեսանյութ է, դրա ի՞նչն է ստահոդ»,- ամբիոնից ելույթ ունեցավ Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ԼՀԿ-ն երբեք դիտորդ չի եղել, չի լինելու. «եթե ձեզ թվում է, պետք է նստենք դիտորդի դերում նայենք, դուք էլ ինչ ուզենաք անեք, չի լինելու այդպես։ Ոչ մի ստահոդ տեղեկություններ չեն տարածվել։ Ավելին ասեմ՝ մեր տեղեկություններով, միգուցե ճիշտ չի, բայց նման խոսակցություններ կան, որ այս սպիտակ մազերով մարդուն ուզում են դարձնել ռեկտորի ԺՊ, որից հետո պարոն Հովհաննիսյանն ինքն է ուզում դառնալ ռեկտոր»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնապես դադարեցվեցին Արամ Սիմոնյանի լիազորությունները
- Եթե գիտի պարոն Մարուքյանը, ով է ընտրվելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանենք. Հովհաննիսյան
- ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կընտրեն
- ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել