«Ժողովուրդ». ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթթինգին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթթինգին, որը պետք է ուսումնասիրի դատավորների անձի, քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նրա զբաղեցրած պաշտոնի պրոֆեսիոնալությունը: Մասնավորապես նրանք այլ մեխանիզմի կողմնակից են:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից ճշտել` որն է նման դիրքորոշման պատճառը: Վերջինս ըստ էության չհերքեց, որ առանձին պատգամավորների, այդ թվում և իր կողմից այլ մոտեցում է առկա:
«Ես մի բան եմ առաջարկում, որ պետք է վեթթինգը սկսել ԱԺ-ից, տեսնենք, թե որ պատգամավորը որքանով է համապատասխանում իր կարգավիճակին, վեթթինգը պետք է գնա կառավարություն, դրան ենթակա ենթակառուցվածքներ, ու նոր գնա դատական համակարգ»,-մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը:
Միայն թե, նկատենք, որ ԱԺ-ում վեթթինգ անելու դեպքում ԲՀԿ-ն կարող է շատ ավելի անհարմար դրության մեջ հայտնվել. ապացույցը այդ խմբակցության որոշ պատգամավորների պահվածքն ու հայտարարություններն են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա