Կարեն Գրիգորյանը Վաշինգտոնի մրցաշարում կիսեց 1-2-րդ տեղերը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտվեց Չերրի Բլոսոմ միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստմ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները:
Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվում: Գրիգորյանը նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա