«Կորպորատիվ 2300». նոր հարմարավետ ու մատչելի փաթեթ՝ կորպորատիվ բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 2300» փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
Ընկերությունից մանրամասնում են, որ «Կորպորատիվ 2300» փաթեթն առավել հարմարավետ լուծումներ է առաջարկում կորպարատիվ բաժանորդների համար՝ համակցելով բաժանորդների այս խմբի կողմից ամենապահանջված ծառայությունները մեկ փաթեթում՝ մատչելի պայմաններով.
• 4 000 ՄԲ
• 2500 ներցանցային րոպե (նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան)
• 150 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա
• 150 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
Ամսավճար՝ 2300 դրամ
Ասոցիացված կորպորատիվ բաժանորդները կարող են միանալ փաթեթին՝ անձնագրով դիմելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, իսկ ոչ ասոցիացված բաժանորդները՝ դիմելով իրենց կորպորատիվ փաթեթի պատասխանատու անձին:
Փաթեթը կարելի է օգտագործել բաժանորդի ընթացիկ սակագնային պլանին զուգահեռ, իսկ փաթեթի ամսավճարը կգումարվի սակագնային պլանի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքի գումարին: Փաթեթում ներառված ծառայությունները սպառելուց հետո օգտագործված ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:
Հարակից հրապարակումներ`
- 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսյան տոների առթիվ՝ ստացի՛ր 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
- Առաջարկ մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
- «Apps Club». խաղեր, հետաքրքիր հավելվածներ և ոչ միայն. Վիվասել-ՄՏՍ